Մասնագիտական թարմացումներ

 Մեր մասնագետներից Դավիթ Գևորգյանն ու Մարիամ Սարգսյանը մի քանի օր առաջ մասնակցեցին «Պալիատիվ խնամքը Նյարդաբանության և Նյարդաուռուցքաբանության մեջ» թեմայով մեկշաբաթյա սեմինարին։
One-week palliative care seminar
Salzburg, Austria, Februrary 2016
APOA specialists Davit Gevorgyan and Mariam Sargsyan participated in the one-week seminar “Palliative Care in Neurology and Neuro-Oncology”․

Ինչպես օգնել քրոնիկ հիվանդությամբ տառապող ընկերոջը կամ հարազատ մարդուն

APA pic
Երբեմն
, հուսահատությունն ու անօգնականությունն անխուսափելի են, երբ մեկին, ում դուք սիրում եք, քաղցկեղ կամ կյանքին սպառնացող այլ հիվանդություն են ախտորոշում: Այնուամենայնիվ, կարող է լինել նաև այլ կերպ։
Հետազոտությունները
ցույց են տվել, որ ընտանիքը, հարազատները ու ընկերները կարող են հսկայական դեր ունենալ՝ հիվանդներին քրոնիկ հիվանդության դեմ պայքարում աջակցելու մեջ:
Քրոնիկ
հիվանդությամբ տառապող մարդուն անհրաժեշտ է զգալ անկեղծ հոգատարություն իր հանդեպ։ Եվ առհասարակ մեծ նշանակություն ունեն հիվանդի հետ շրջապատող մարդկանց փոխհարաբերությունները։

Հետևյալ կետերով ներկայացված են աջակցության տարբերակներ, որոնք հիվանդները և իրենց ընտանիքները կարող են ակընկալել իրենց հարազատներից:

  • Վե՛րջ տվեք ընտանեկան գաղտնիքներին: Այլ կերպ ասած՝ ազնվությունը լավագույն քաղաքականությունն է։ Մենք հաճախ փորձում ենք պաշտպանել մեր ընտանիքները և սիրելիներին վատ նորություններից, բայց հիվանդի ծանր հիվանդությունը ընտանիքի մնացած անդամներից թաքցնելը կարող է ունենալ տհաճ հետևանքներ։ Ընտանիքում փոխհարաբերությունները պետք է լինեն բաց և անմիջական։
  • Ներգրավե՛ք ձեր երեխաներին: Գուցե և նրանց պատկերացումները իրավիճակի մասին սահմանափակ են, սակայն նրանք շատ գնահատում են, երբ իրենց պատմում են այն ամենի մասին, ինչ կատարվում է իրենց շուրջ: Երեխաները երբեմն կարող են կարծել, որ իրենց շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կամ խնդիրների պատճառը հենց իրենք են։ Նրանք կարող են որպես ծնողի հիվանդության պատճառ դիտարկել իրենց սխալ վարքը: Եղե՛ք բաց, ազնիվ, թու՛յլ տվեք, որ երեխաները իմանան, որ հարցեր տալը վատ չէ: Այդ ամենը կօգնի թուլացնել իրենց տագնապները: Հիշե՛ք՝ երեխաները կարող են լինել ծիծաղի ու ջերմության մեծ աղբյուր հիվանդի համար։
  • Եղե՛ք ընտրողական: Աշխարհում բոլորը չէ, որ պարտավոր են իմանալ Ձեր կամ Ձեր հարազատի հիվանդության մասին։ Զգուշորեն ընտրեք մարդկանց, ում հետ ուզում եք կիսվել, ովքեր կարող են նրբանկատորեն վերաբերվել Ձեր իրավիճակին։ Որոշ հարաբերություններ կարող են լավանալ, որոշները՝ սրվել: Կարևոր է՝ զգաք, որ դիմացինին տեղեկացնելը կբերի առավել ուժեղ աջակցության և ուժի զգացողության։
  • Հստակ պատկերացրե՛ք, թե ինչպես կարող են ընտանիքն ու հարազատները Ձեզ օգնել։ Մարդիկ ուզում են զգալ իրենց օգտակար։ Պետք չէ՛ ամաչել օգնություն կամ հովանավորություն խնդրելուց, ինչպես օրինակ՝ կերակուր պատրաստել կամ օգնել երեխային դպրոց տանել։ Եվ, վերջապես, երբ մեկը, ում դուք սիրում եք, տառապում է քրոնիկ հիվանդությամբ, ուսումնասիրե՛ք այդ հիվանդությունը, օգնե՛ք առօրյա հանձնարարականներում և հոգսերում, և տվե՛ք հուզական աջակցություն։ Երբեմն մենք բոլորս թիկունքի կարիք ենք ունենում։

Թարգմանության բնօրինակը վերցված է այստեղից։

Կյանքի որակի մասին

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) սահմանում է կյանքի որակը որպես անհատի՝ կյանքում իր զբաղեցրած տեղի ընկալումը մշակույթի և արժեքային համակարգի կոնտեքստում, որոնցում ինքն ապրում է, և իր նպատակների, սպասելիքների, ստանդարտների և անհանգստությունների համեմատ։
Դա լայնածավալ կոնցեպտ է, որի վրա ներազդում են մարդու ֆիզիկական առողջությունը, հոգեբանական վիճակը, անկախության մակարդակը, սոցիալական հարաբերությունները, անձնական հավատալիքները և իրականության հետ դրանց հարաբեվելու ձևերը:
Հիվանդակենտրոն խնամքի գլխավոր նպատակն էլ անհատի կյանքի որակի ընդհանուր բարելավումն է:

Կյանքի―որակ․png
Քաղցկեղի խնամքի այցելուակենտրոն մոդելի կարճ սխեմա

WHO defines Quality of Life as individuals’ perception of their position in life in the context of the culture and value systems in which they live and in relation to their goals, expectations, standards and concerns.
It is a broad concept impacted by the person’s physical health,psychological state, level of independence, social relationships, personal beliefs and their relationship to salient features of their environment.
The main goal of the patient-centered care is enhancement of quality of life.

Աղբյուր։

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրը

Փետրվարի 15-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կայացավ քաղցկեղով հիվանդ երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Միջոցառումը նվիրված էր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան, որի գլխավոր խորհուրդն է հրավիրել հանրության ուշադրությունը թեմայի հանդեպ, բարձրացնել իրազեկվածությունը և աջակցել երեխաներին հիվանդության դեմ պայքարում:

This slideshow requires JavaScript.

«Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա»-ի մասնագետները հյուրընկալվել են Abovyan TV-ի «Բարի լույս» հաղորդմանը: Զրուցում են մանկական քաղցկեղի հոգեբանական առանձնահատկությունների և բուժման գործընթացում հոգեբանական աջակցության կարևոր դերի մասին (դիտել 8.44 րոպեից

Փետրվարի 15֊ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է. մի՛ եղեք անտարբեր։

Հոգեուռուցքաբանության պատմությունն ու զարգացումը

Աննա Բաղդասարյան,
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն, APOA

2-րդ դարում հռոմեացի բժիշկ Հալենը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ կենսուրախ կանայք ավելի քիչ են հիվանդանում քաղցկեղով, քան այն կանայք, ովքեր հաճախակիորեն գտնվում են ճնշված հոգեվիճակում: Հալենից հետո շատ բժիշկներ քաղցկեղի առաջացման պատճառ էին համարում կյանքի դժվարությունները, անհաջողություններն ու վիշտը:
XVIIIդ. ռուսական բժշկական գրականության մեջ մատնանշվում էր այն փաստը, որ «Քաղցկեղի ծագման պատճառ կարող է հանդիսանալ երկարատև տխրությունը»: Ֆրանսիացի ֆիզիոլոգ Դիզեյ-Ջենդրոնը 1701 թվականին ելնելով իր դիտարկումներից ենթադրում էր, որ «քաղցկեղը զարգանում է դժբախտությունից հետո, որը առաջ է բերում բազմաթիվ հոգսեր»: 1783 թվականին Ջոն Բարոուզը նկարագրել է քաղցկեղի առաջացման հնարավոր առաջնային պատճառ՝ «Հոգու տհաճ ապրումներն են, որոնք երկարատև տարիներ տանջում էին պացիենտներին»:
Հայտնի հոգեբույժ և հոգեբան Կարլ Գուստավ Յունգը ենթադրում էր, որ քաղցկեղի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ հոգեբանական դրսևորումները: Հետազոտություններից մեկում, որտեղ դիտարկվում էր հուզական վիճակի և քաղցկեղի միջև գոյություն ունեցող կապը, նկարագրվել է Յունգի հետևորդ՝ Էլիդ Էվանսի «Քաղցկեղի ուսումնասիրությունը հոգեբանական տեսանկյունից» աշխատության նախաբանում, որտեղ Յունգը գրել էր, որ Էվանսին հաջողվել է լուծել քաղցկեղի բազմաթիվ գաղտնիքները, ներառելով հիվանդության անկանխատեսելի ընթացքը, նաև այն, թե ինչու է հիվանդությունը երբեմն բազում տարիներ անց կրկին վերադառնում՝ անգամ առանց որևէ ակնհայտ նշանների և թե ինչու է տվյալ հիվանդությունը ասոցացվում ինդուստրիալիզացված հասարակության հետ:

Քաղցկեղի առաջացման տվյալ պրիմիտիվ հոգեբանական կոնցեպցիաները ամբողջովին հերքվել էին ժամանակակից հետազոտությունների կողմից: Ըստ կլինիկական հոգեբան Տիմոտի Փերմանի(Timothy Pearman), հոգեուռուցքաբանությունը որպես ակադեմիական ուղղություն սկիզբ է առել 1990-ական թվականներին՝ գիտական հետազոտությունների շնորհիվ, որոնք սկսվել էին անցկացվել 1980-ական կեսերից: Համաձայն նրա օնկոհոգեբանության հետազոտությունները մինչև 1980-ականների կեսերը չեն անցկացվել: (Pearman, T. «Treating the Person, Not Just the Patient.»)

1995 թվականին որոշ ինստիտուտներում արդեն աշխատում էին հոգեուռուցքաբանության մասնագետներ, օրինակ՝ Գուստավ Ռուսիի անվան քաղցկեղի հետազոտական ինստիտուտը:

1990-ական թվականներից հրատարակվել է հոգեուռուցքաբանության պրոֆիլով 2 գիտական պարբերական․ անգլ. «Journal of Psychosocial Oncology» և անգլ. «Journal of Psycho-Oncology»:

Այժմ հոգեուռուցքաբանության՝ որպես դիսցիպլին և համընդհանուր պրակտիկա, ամենակարևոր ինսիտուտը IPOS֊ն է։ IPOS-ը (Միջազգային Հոգեուռուցքաբանության համայնքը) անդամության վրա հիմնված մասնագիտական համայնք է, որ հիմնադրվել է 1984 թվականին։ Հիմնադիրն էր Ջիմի Հոլլանդը։ Համայնքը նպատակ ունի նպաստել միջազգային մուլտիդիսցիպլինար հաղորդակցությունը կլինիական, կրթական և հետազոտական հարցերի շուրջ։ Այս հաղորդակցություն վերաբերում է հիմնականում քաղցկեղի խնամքի երկու հիմնական հոգեսոցիալական բաղկացուցիչներին․

Բոլոր փուլերում հիվանդների, նրանց ընտանիքների ու աշխատակազմի արձագանքը քացկեղին և դրա բուժմանը, Հոգեբանական, սոցիալական, վարքային ու հոգևոր գործոնները, որ ազդում են կյանքի որակի, ուռուցքի զարգացման և վերապրման վրա։

IPOS֊ը ակտիվորեն նպաստում է քաղցկեղի շուրջ փորձի փոխանակմանը մասնագետների և հիվանդների միջև, լավագույն մոտեցումների ստեղծմանը, ձևակերպմանը և տարածմանը աշխարհով մեկ։ Այս առումով IPOS֊ի ներդրումը անգնահատելի մեծ է։

 

Քաղցկեղի դեմ պայքարի օրվա ամփոփում․ Փետրվարի4

Մի քանի օր առաջ տեղի ունեցան երեք իրադարձություն, որոնց կուզենանք անդրադառնալ։

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվա գլխավոր նպատակն է բարձրացնել քաղցկեղի վերաբերյալ իրազեկվածությունը, նպաստել հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը: «Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա»-ն, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը և Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոնը միացան իրազեկման արշավին՝ «Ախտորոշումը դատավճիռ չէ» խորագիրը կրող միջոցառմամբ, որը կայացավ փետրվարի 4-ին՝ Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոնի դահլիճում:
«Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա»-յի հոգեբանները հանդես եկան ելույթներով՝ ուղղված վերանայելու հասարակության շրջանում առկա կարծրատիպերը, որոնք քաղցկեղը պատկերում են որպես դատավճիռ և արտացոլելու քաղցկեղի բուժման գործընթացում հոգեբանական կոմպոնենտի կարևորությունը:
Քաղցկեղի դեմ պայքարում կարևոր է հոգ տանել ոչ միայն մարմնի, այլև հոգու մասին, իսկ երաժշտությունը հանդիսանում է դրական հույզերի աղբյուրներից մեկը: Իրենց երաժշտությամբ դրական հույզեր պարգևեցին միջոցառման հատուկ հյուրերը՝ Խաչատրյանի անվան տրիոն, Էդգար Գյանջյումյանը, Մարինա Սարգսյանը:

This slideshow requires JavaScript.

Արդեն երեկոյան Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա (World Cancer Day) շրջանակներում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախաձեռնությամբ, Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հետ համատեղ և Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի աջակցությամբ իրականացվել է հանրային իրազեկման արշավ՝ նվիրված կրծքագեղծի քաղցկեղի դեմ պայքարին, որը կրում էր «Երբեք մի հանձնվիր»:
Միջոցառման ընթացքում ոգեշնչող խոսքով հանդես եկավ Անի Հայկունին՝ քաղցկեղի դեմ իր պայքարի մասին, իրենց հանրամատչելի զեկույցները ներկայացրեցին Հայ-Ամերիկյան Կենտրոնի բժիշկները և Europa Donna կազմակերպության ներկայացուցիչը, իսկ «Պրոմ-Տեստ» լաբորատորիան արշավի շրջանակներում իրականացրել է անվճար BRCA1/BRCA2 գենի հետազոտություն:
Իսկ Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հոգեբաններ Եվա Ասրիբաբայանը և Ալիսա Քամալյանը ներկայացրին քաղցկեղի կանխարգելման և բուժման գործում հոգեբանական ասպեկտի առանձնահատկությունները:
Արշավի շրջանակներում նկարահանվել է նաև տեսահոլովակ Անի Հայկունու մասնակցությամբ, ով ակտիվ պայքարում է իր հիվանդության դեմ և կոչ է անում բոլոր հիվանդներին` երբեք չհանձնվել:

APOA-ն ամբողջ օրվա ընթացքում նաև ակտիվորեն իրականացնում էր առցանց արշավ՝ իրազեկման բարձրացմանը նվիրված։ Նկարները կարող եք տեսնել ստորև։

This slideshow requires JavaScript.

 
Ինչպես նաև Հոգեուռուցքաբանության հայակական ասոցիացիայի հոգեբան Մարիամ Սարգսյանը Կանանց ձայն ռադիոալիքի լրագրողի հետ զրույցում պատմում է ասոցիացիայի գործունեության և Քաղցկեղի դեմ պայքարի օրվան նվիրված իրականացվելիք միջոցառումենրի մասին։

Քաղցկեղի մասին խոսելու նոր լեզու

Եվա Ասրիբաբայանի հոդվածը, ԵՊՀ

Քաղցկեղ տերմինը միավորում է հիվանդությունների խումբ, որոնք բնորոշվում են բջիջների ատիպիկ աճով` այլ օրգաններ ներթափանցելու կամ դրանց վրա տարածվելու հետագա վտանգով [2]: Այս զուտ ֆիզիոլոգիական նկարագրությունը ենթադրում է հոգեսոցիալական ոլորտի բազմաթիվ խնդիրներ: Անցյալ դարի 50-ական թվկաններին հայտնվեցին այս թեմայով առաջին հոգեբանական հոդվածները, իսկ 70-ականներին Ջիմի Հոլանդը կամ, ինչպես նրան անվանում են, «հոգեուռուցքաբանության մայրը» բժիշկներին ուղղեց իր հարցը` իսկ ինչ են զգում քաղցկեղով հիվանդներները իրենց իրավիճակի հետ կապված: Պետք է նշել, որ այն տարիներին ԱՄՆ-ում բժիշկները չունեին ժամանակ` մտածելու այս հարցի շուրջ [7]: Այսօր հոգեուռուցքաբանությունը իր անվիճելի տեղն է զբաղեցնում քաղցկեղով հիվանդների խնամքի մոդելում` ոչ միայն ԱՄՆ-ում, այլ մի շարք այլ զարգացած պետություններում:

Այս հոդվածում մենք կդիտարկենք հոգեուռուցքաբանություն հասկացությունը` ինչ է այն ենթադրում, որոնք են դրա նպատակները, ինպես է այն կապված հոգեբանության հետ և ի վերջո, ինչպես ստացվեց, որ հիվանդությունների մեկ խմբի շուրջ կառուցվեց մի ամբողջ գիտական դիսցիպլին: Այս հարցադրումներին պատասխանելու համար անխուսափելիորեն պետք է անդրադառնանք ուռուցքաբանության զարգացման պատմության վերջին դարերի ընթացքում:

19-րդ դարում քաղցկեղի միակ հոմանիշը մահն էր: Մարդիկ սարսափում էին այդ ախտորոշումից, դրա մասին ընդունված չէր խոսել, իսկ հիվանդից այդ ախտորոշումը առհասարակ թաքցնում էին, քանի որ համարվում էր չափազանց անգութ նրան «հասցնել նման հուսալքության»: Հիվանդներից նաև հաճախ խուսափում էին, քանի որ տարածված էին քաղցկեղով վարակվելու վերաբերյալ միֆերը: Քաղցկեղը զուգորդվում էր խարանի, ամոթի, հուսալքության հետ[4, էջ 207, 5, էջ 253, 6 էջ 3]:

20-րդ դարի սկիզբը նշանավորվեց բժշկության մեջ մի շարք կարևորագույն հայտնագործություններով: Քաղցկեղի որոշ տեսակների վաղ փուլերի համար հնարավոր դարձան բարեհաջող վիրահատական միջամտությունները, ինչպես նաև, սկսվեց կիրառվել ճառագայթային թերապիան: 40-ականներին գրանցվեց լեյկիմիայի բուժման առաջին դեպքը, իսկ 50-ականներին սկսեցին կիրառել քիմիոթերապիա:

Քաղցկեղի բուժման գործում նորանոր հաջողությունները թույլ տվեցին ուշադրություն դարձնել երևույթի հոգեսոցիալական կողմին. սկսեց կարևորվել ոչ միայն կյանքը, այլև դրա որակը: Իսկ արժանապատիվ կյանքը ենթադրում է նաև արժանապատիվ մահ: Այդ պատճառով զարմանալի չի, որ պայքար սկսվեց ոչ միայն քաղցկեղ վերապրողների, այլև տերմինալ փուլում գտնվողների հոգեբանական և սոցիալական կարիքների համար: 60-ականներին Էլիզաբեթ Կյուբլեր-Ռոսը ձեռնոց նետեց հիվանդության տերմինալ փուլում գտնվող անձանցից իրենց ախտորոշումը թաքցնելու սովորույթին, իսկ Սեսիլ Սոնդերսը Միացյալ Թագավորությունում սկսեց պալիատիվ շարժումը [6, էջ 7]:

Խոսելով մարդկային արժանապատվության մասին ուղակիորեն հանգում ենք ընտրության և հետևապես գիտակցվածության թեմաներին: Ինչպես նշվեց երկար ժամանակ ընդունված չէր բարձրաձայնել քաղցկեղի ախտորոշումը, հետևապես հիվանդը զրկվում էր գիտակցման, ապրման, ընդունման հնարավորություններից: Հոգեուռուցքաբանության ծնունդը ընդունված է հաշվարկել 70-ականների կեսերից, երբ ի լրումս այլ նվաճումների, խախտվեց քաղցկեղի մասին լռության մթնոլորտը. հիվանդներին սկսեցին հայտնել իրենց ախտորոշումը [3, էջ 3, 4, էջ 207]: Այս փոփոխության կարևորությունը դժվար է գերագնահատել. ախտորոշման բացահայտ քննարկումը հիվանդին բուժման պասիվ օբյեկտից դարձրեց սուբյեկտ, որը լիիրավ մասնակցում է իր կյանքին անմիջականորեն վերաբերող որոշումների կայացմանը:

Այսպիսով, հոգեուռուցքաբանության զարգացումը սերտորեն կապված է ուռուցքաբանության ոլորտի զարգացման հետ: Այսօր այն համարվում է ուռուցքաբանության ենթաբաժիններից մեկը, որը 21-րդ դարում ներառված է ուռուցքաբանության գրեթե ողջ կոնտինիումում` քաղցկեղով հիվանդանալու ռիսկի իջեցմանը ուղղված կենսաոճի և սովորությունների ձևավորման վերաբերյալ վարքաբանական հետազոտություներ, վաղ ախտորոշմանը նպաստող վարքի և վերաբերմունքի ձևավորում, գենետիկական ռիսկերի և տեստավորման հոգեբանական խնդիրներ, ակտիվ բուժման ընթացքում ախտանիշների վերահսկում (տագնապ, դեպրեսիա, դելերիում, ցավ և հոգնածություն), վերապրածների մոտ հոգեբանական հետևանքների վերահսկում, պալիատիվ խնամքի և կյանքի ավարտի խնամքի հոգեբանական ասպեկտների վերահսկում: Հոգեբանական և ֆիզիոլոգիական ոլորտների կապը քաղցկեղով հիվանդալու ռիսկի, կյանքի որակի և վերապրման երևույթների հետ գտնվում է ժամանակակից հետազոտությունների ուշադրության կենտրոնում: Հոգեուռուցքաբանության ուշադրության կենտրոնում են նաև հիվանդի մտերիմները, ինչպես նաև օնկոլոգիական հիվանդների հետ աշխատող բուժանձնակազմը [6, էջ 3]:

Հոգեուռուցքաբանաության գլխավոր ձգտումը հիվանդակենտրոն խնամքի ապահովումն է: Այս դեպքում հիվանդի հետ աշխատող թիմը կառուցում է իր գործունեությունը ելնելով տվյալ անձի կարիքներից և պահանջմունքներից, իսկ հիվանդը հանդիսանում է բուժման և ապաքինման գործընթացի ակտիվ մասնակիցը: Բոլոր իրավիճակներում անձը հանդիսանում է իր կյանքի լավագույն էքսպերտը և միակ պատասխանատուն, և հիվանդությունը, կամ դրա հանդեպ հանրության վերաբերմունքը չպետք է փոխի այս իրականությունը:

Երրորդ հազարամյակի սկզբում հոգեուռուցքաբանությունը դարձավ ուռուցքաբանության առավել երիտասարդ ենթաբաժինը և միաժամանակ հոգեբանության և հոգեմարմնական բժշկության առավել հստակ սահմանված և նեղացված ենթաբաժինը [6, էջ 3]:

Հայաստանում հոգեուռուցքաբանությունը գտնվում է սաղմնային վիճակում: 2014թ.-ին ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում ստեղծվեց «Հոգեուռուցքաբանության զարգացումը Հայաստանում» նախաձեռնող թիմ, որը աշխատանքներ է տանում Հայաստանում հոգեուռուցքաբանության ներդրաման, ուռուցքաբանության և հոգեբանության միջև համագործակցության ստեղծման, քաղցկեղով հիվանդի կյանքի որակի վերաբերյալ նոր տեսլականների մշակման ուղղությամբ: Ինչպես և միջազգային փորձի պարագայում առաջնային աշխատանքները կապված է լռության մթնոլորտի խախտման հետ: 2012թ.-ին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ ուռուցքաբանների մեծամասնությունը (հետազոտվածների 85%) համարում է, որ քաղցկեղով հիվանդը իրավունք ունի իմանալ իր ախտորոշումը [1]: Չնայած դրան, փաստացի, քաղցկեղի ախտորոշումը որպես կանոն թաքցվում է հիվանդից: Նման իրավիճակին նպաստում է այն յուրահատուկ ստիգման, որով բնորոշվում է քաղցկեղը մեր իրականության մեջ: Վերոհիշյալ հետազոտության սահմաններում իրականացված ազատ զուգորդությունների մեթոդը ցույց տվեց, որ հիվանդության հետ անմիջական առնչություն ունեցող անձանց խմբում քաղցկեղը զուգորդվում է առաջին հերթին մահվան հետ [1]: Մյուս կողմից, դեռևս արդիական են հոգեբանական կարիքների` որպես ոչ կարևորների մասին պատկերացումները: Ինչպես նշում է Ջիմմի Հոլանդը, հոգեուռուցքաբանության կայացման մեծագույն խոչընդոտներից մեկը եղել է այն միտքը, որ հոգեկան առողջությունը տեղ չունի քաղցկեղով հիվանդների խնամքում [7]: Այս ամենը մի կողմից վկայում է, Հայաստանում հոգեուռուցքանության սաղմնային վիճակին մասին, մյուս կողմից հուշում է, որ մենք գտնվում ենք զարգացման ճիշտ ճանապարհի վրա:

Новый язык для разговора о раке

Асрибабаян Ева

Психо-онкология является сравнительно молодой научной дисциплиной, которая образовалась на стыке онкологии и психологии и призвана способствовать улучшению качества жизни онкологических больных. В данной статье рассматриваются история развития, цели и задачи психо-онкологии, а так же актуальная ситуация данной научной сферы в Армении.

The New Language of Speaking About Cancer

Psycho-oncology is a new field created on the crossroads of oncology and psychology and aiming at improving the cancer patients’ quality of life. In this article, the development history of psycho-oncology, its principal goals and objectives and situation of this scientific field in Armenia are discussed.

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

  1. Ասրիբաբայան Ե., Գևորգյան Դ., Քաղցկեղի հանդեպ վերաբերմունքի առանձնահատկությունները հիվանդների, հիվանդության հետ առնչվող անձանց և հասարակության մոտ.- Երևանի պետական համալսարան, 2012թ.

  1. “Defining Cancer”. National Cancer Institute. Retrieved 10 June 2014

  2. Grassi Luiggi, Riba Michelle, Clinical Psycho-Oncology: An International Perspective.- John Wiley and Sons, May 2012, 337pages

  3. Jimmie C. Holland, History of Psycho-Oncology: Overcoming Attitudinal and Conceptual Barriers- Psychosomatic Medicine 64:206–221 (2002)

  4. Jimmie C. Holland, Psychological Care of Patients: Psycho-Oncology’s Contribution, American Cancer Society award lecture- jco.ascopubs.org, August 27, 2014

  5. Jimmie C. Holland, William S. Breitbart, Psycho-Oncology, Second Edition- Oxford, 22 March 2010, 685 pages

  6. Rabiya S. Tuma, ‘Mother of Psycho-Oncology’ Discusses Field’s Need for Parity and People Power- Oxford Journals, Volume 96, Issue 1, Pp. 8-10

Ջիմմի Հոլանդի հետ

Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի համահիմնադիր Եվա Ասրիբաբայանը «հոգեռուցքաբանության մայր» Ջիմմի Հոլանդի և եվրոպացի կոլեգաների հետ Հոգեուռուցքանության 16-րդ միջազգային համաժողովին Լիսաբոնում:
Co-founder of Armenian Psycho-Oncology Association Yeva Asribabayan with the “mother of Psycho-Oncology” Jimmie C. Holland and the other European colleagues during the 16th World Congress of Psycho-oncology and Psychosocial Care in Lisbon.

12669631_1237903529557648_1324817633528456391_n

«Երբեք մի հանձնվիր» հանրային իրազեկման արշավ

Այս արշավը նվիրված է քաղցկեղի դեմ պայքարի օրվան:

Միջոցառման ընթացքում նաև «Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի» մասնագետները կներկայացնեն քաղցկեղի հոգեբանական կողմի առանձնահատկությունները:

Սիրով սպասում ենք բոլորիդ, փետրվարի 4-ին, ժամը 19:00-ին, Բեստ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի «Բոլլ րում» դահլիճում (Իտալիայի փող. 1, 0010 Երևան, ՀՀ):Մուտքն ազատ է։

12565403_1281948335154104_6940398370822364833_n

Միջոցառման էջը ֆեյսբուքում։

«Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում

2015թ.-ի Սեպտեմբերի 4-ին «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումը, որի ընթացքում «Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց հոգեբանական խնդիրները» թեմայով զեկույցով հանդես եկավ նաև «Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի» հոգեբան Ալիսա Քամալյանը:

On September 4 of 2015 the “2nd Fall Breast Cancer Symposium” took place in the frame of “Healthy breast” project with the support of National Center of Oncology named after V.Fanarjyan of Ministry of Health of RA and Open Medical Institute of Austria.During the symposium Alisa Kamalyan from «Armenian Psycho-Oncology Association» presented the review on psychological aspects of breast cancer.