Մասնագիտական թարմացումներ

 Մեր մասնագետներից Դավիթ Գևորգյանն ու Մարիամ Սարգսյանը մի քանի օր առաջ մասնակցեցին «Պալիատիվ խնամքը Նյարդաբանության և Նյարդաուռուցքաբանության մեջ» թեմայով մեկշաբաթյա սեմինարին։
One-week palliative care seminar
Salzburg, Austria, Februrary 2016
APOA specialists Davit Gevorgyan and Mariam Sargsyan participated in the one-week seminar “Palliative Care in Neurology and Neuro-Oncology”․

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի օրը

Փետրվարի 15-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կայացավ քաղցկեղով հիվանդ երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Միջոցառումը նվիրված էր մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան, որի գլխավոր խորհուրդն է հրավիրել հանրության ուշադրությունը թեմայի հանդեպ, բարձրացնել իրազեկվածությունը և աջակցել երեխաներին հիվանդության դեմ պայքարում:

This slideshow requires JavaScript.

«Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա»-ի մասնագետները հյուրընկալվել են Abovyan TV-ի «Բարի լույս» հաղորդմանը: Զրուցում են մանկական քաղցկեղի հոգեբանական առանձնահատկությունների և բուժման գործընթացում հոգեբանական աջակցության կարևոր դերի մասին (դիտել 8.44 րոպեից

Փետրվարի 15֊ը մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է. մի՛ եղեք անտարբեր։

Քաղցկեղի դեմ պայքարի օրվա ամփոփում․ Փետրվարի4

Մի քանի օր առաջ տեղի ունեցան երեք իրադարձություն, որոնց կուզենանք անդրադառնալ։

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվա գլխավոր նպատակն է բարձրացնել քաղցկեղի վերաբերյալ իրազեկվածությունը, նպաստել հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը: «Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա»-ն, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը և Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոնը միացան իրազեկման արշավին՝ «Ախտորոշումը դատավճիռ չէ» խորագիրը կրող միջոցառմամբ, որը կայացավ փետրվարի 4-ին՝ Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոնի դահլիճում:
«Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիա»-յի հոգեբանները հանդես եկան ելույթներով՝ ուղղված վերանայելու հասարակության շրջանում առկա կարծրատիպերը, որոնք քաղցկեղը պատկերում են որպես դատավճիռ և արտացոլելու քաղցկեղի բուժման գործընթացում հոգեբանական կոմպոնենտի կարևորությունը:
Քաղցկեղի դեմ պայքարում կարևոր է հոգ տանել ոչ միայն մարմնի, այլև հոգու մասին, իսկ երաժշտությունը հանդիսանում է դրական հույզերի աղբյուրներից մեկը: Իրենց երաժշտությամբ դրական հույզեր պարգևեցին միջոցառման հատուկ հյուրերը՝ Խաչատրյանի անվան տրիոն, Էդգար Գյանջյումյանը, Մարինա Սարգսյանը:

This slideshow requires JavaScript.

Արդեն երեկոյան Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա (World Cancer Day) շրջանակներում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախաձեռնությամբ, Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի հետ համատեղ և Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի աջակցությամբ իրականացվել է հանրային իրազեկման արշավ՝ նվիրված կրծքագեղծի քաղցկեղի դեմ պայքարին, որը կրում էր «Երբեք մի հանձնվիր»:
Միջոցառման ընթացքում ոգեշնչող խոսքով հանդես եկավ Անի Հայկունին՝ քաղցկեղի դեմ իր պայքարի մասին, իրենց հանրամատչելի զեկույցները ներկայացրեցին Հայ-Ամերիկյան Կենտրոնի բժիշկները և Europa Donna կազմակերպության ներկայացուցիչը, իսկ «Պրոմ-Տեստ» լաբորատորիան արշավի շրջանակներում իրականացրել է անվճար BRCA1/BRCA2 գենի հետազոտություն:
Իսկ Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի հոգեբաններ Եվա Ասրիբաբայանը և Ալիսա Քամալյանը ներկայացրին քաղցկեղի կանխարգելման և բուժման գործում հոգեբանական ասպեկտի առանձնահատկությունները:
Արշավի շրջանակներում նկարահանվել է նաև տեսահոլովակ Անի Հայկունու մասնակցությամբ, ով ակտիվ պայքարում է իր հիվանդության դեմ և կոչ է անում բոլոր հիվանդներին` երբեք չհանձնվել:

APOA-ն ամբողջ օրվա ընթացքում նաև ակտիվորեն իրականացնում էր առցանց արշավ՝ իրազեկման բարձրացմանը նվիրված։ Նկարները կարող եք տեսնել ստորև։

This slideshow requires JavaScript.

 
Ինչպես նաև Հոգեուռուցքաբանության հայակական ասոցիացիայի հոգեբան Մարիամ Սարգսյանը Կանանց ձայն ռադիոալիքի լրագրողի հետ զրույցում պատմում է ասոցիացիայի գործունեության և Քաղցկեղի դեմ պայքարի օրվան նվիրված իրականացվելիք միջոցառումենրի մասին։

Ջիմմի Հոլանդի հետ

Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի համահիմնադիր Եվա Ասրիբաբայանը «հոգեռուցքաբանության մայր» Ջիմմի Հոլանդի և եվրոպացի կոլեգաների հետ Հոգեուռուցքանության 16-րդ միջազգային համաժողովին Լիսաբոնում:
Co-founder of Armenian Psycho-Oncology Association Yeva Asribabayan with the “mother of Psycho-Oncology” Jimmie C. Holland and the other European colleagues during the 16th World Congress of Psycho-oncology and Psychosocial Care in Lisbon.

12669631_1237903529557648_1324817633528456391_n

«Երբեք մի հանձնվիր» հանրային իրազեկման արշավ

Այս արշավը նվիրված է քաղցկեղի դեմ պայքարի օրվան:

Միջոցառման ընթացքում նաև «Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի» մասնագետները կներկայացնեն քաղցկեղի հոգեբանական կողմի առանձնահատկությունները:

Սիրով սպասում ենք բոլորիդ, փետրվարի 4-ին, ժամը 19:00-ին, Բեստ Վեսթերն Կոնգրես հյուրանոցի «Բոլլ րում» դահլիճում (Իտալիայի փող. 1, 0010 Երևան, ՀՀ):Մուտքն ազատ է։

12565403_1281948335154104_6940398370822364833_n

Միջոցառման էջը ֆեյսբուքում։

«Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում

2015թ.-ի Սեպտեմբերի 4-ին «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Ավստրիայի Բաց բժշկական համալսարանի աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ կրծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմպոզիումը, որի ընթացքում «Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց հոգեբանական խնդիրները» թեմայով զեկույցով հանդես եկավ նաև «Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի» հոգեբան Ալիսա Քամալյանը:

On September 4 of 2015 the “2nd Fall Breast Cancer Symposium” took place in the frame of “Healthy breast” project with the support of National Center of Oncology named after V.Fanarjyan of Ministry of Health of RA and Open Medical Institute of Austria.During the symposium Alisa Kamalyan from «Armenian Psycho-Oncology Association» presented the review on psychological aspects of breast cancer.

 

Սեմինար միջին և կրտսեր բուժանձնակազմի համար

2014թ.-ի մարտի 11-ին Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ սեմինար միջին և կրտսեր բուժանձնակազմի համար:

Մանրամասները հետևյալ հղմամբ․

․․․ՈՐՊԵՍԶԻ ԲՈՒԺԱՆՁՆԱԿԱԶՄՆ ԷԼ ՍՈՎՈՐԻ ՀՈԳԵԲԱՆԻՆ ԴԻՄԵԼ

Հոգեուռուցքաբանությունը ԵՊՀ֊ում

2014թ.-ի փետրվարի 4-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Հոգեուռուցքաբանություն. հոգեբանության և ուռուցքաբանության հատման կետում» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որի գլխավոր նպատակն էր ուռուցքաբանների և հոգեբանների միջև երկխոսության ստեղծումը:

Հավելյալ տեղեկությունը հետևյալ հղմամբ․

Հոգեբանության և ուռուցքաբանության հատման կետում նյութը ԵՊՀ կայքում