Հոսպիսային շարժման պատմությունը

hospice-care-780x290 Հոսպիսը հանդես է գալիս որպես  կյանքի ավարտի խնամքի գլխավոր ստանդարտ: Հոսպիսը ունի խնամքի նկատմամբ հոլիստիկ մոտեցում, և հիվանդի ու ընտանիքների միությունը այդ մոդելի առանցքային կողմ է հանդիսանում:  Հոսպիս բառի արմատները գնում են դեպի լատիներեն hospitium բառին, որը նշանակում է hospitality /հյուրասիրություն, և ֆրանսիական բառին, որը նշանակում է հյուր: Հոսպիսային խնամքի հայեցակարգի ձևավորումը սկսվել է Հռոմում 4-րդ դարում:

Ավելի ուշ Լոնդոնից բժիշկ Սեսիլ Սոնդերի նախաձեռնությամբ սկսվեց ժամանակակից հոսպիսային շարժումը: 1963 թ.-ին Սոնդերսը ներկայացրեց մահացող մարդկանց համար մասնագիտացված խնամքի գաղափարը  Յելլի համալսարան իր այցի ժամանակ:Հետագայում այս գաղափարները դարձան հիմք ԱՄՆ-ում հոսպիսային փիլիսոփայության համար: Մեկ այլ նշանակալից անձ հոսպիսային շարժման զարգացման գործում Էլիզաբեթ Կյուբլեր Ռոսն է, ով 1969 թ. –ին գրեց «Մահվան և մահացման մասին» գիրքը, որում նկարագրվում էր մահացման, մահվան ընդունման փուլերը: Բայց ինչը ավելի կարևոր է,Կյուբլեր Ռոսը առանձնացրեց երեք առանցքային գաղափար.

  • Բոլոր նրանք, ովքեր բախվում են մահվան վտանգին դեռևս կենդանի են և ունեն ոչ ավարտուն կարիքներ, որոնք կցանկանային բավարարել:
  • Մենք չենք կարող լինել արդյունավետ ծառայություն մատուցող, մինչև չկարողանանք ակտիվորեն լսել և հասկանալ այն մարդկանց կարիքները, ովքեր բախվում են մահվան:
  • Մենք կարիք ունենք սովորել այն մարդկանցից, ովքեր բախվում են մահվան, որպեսզի ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ և գիտակցենք կյանքի իրական պոտենցիալը:

ԱՄՆ-ում առաջին հոսպիսային ծրագիրը սկզբնավորվեց 1971-ին Կոնեկտիկուտում, Նյու Յորք:  ԱՄՆ Առողջապահության և կրթության դեպարտամենտը բնութագրեց հոսպիսը՝ որպես տերմինալ հիվանդություններ ունեցող անձանց համար հումանիստական խնամք, և ընդգծեց, որ այս ոլորտը պետք է ստանա պետական աջակցություն: Միաժամանակ սկսվեց հոսպիսային խնամքի արդյունավետության գնահատումը և հոսպիսային ծառայությունների ճշգրտումը:

1980-ին ԱՄՆ կոնգրեսը ստեղծեց Medicare Hospice Benefit-ը, որը նաև հետագայում դարձավ ֆինանասկան աջակցության կայուն աղբյուր ոլորտի համար: 1985-ին ԱՄՆ-ն ներառեց հոսպիսները Առողջապահական ծրագերի մեջ, և հոսպիսները դարձան հասանելի տերմինալ հիվանդների համար: Ավելի ուշ սկսվեցին հոսպիսի ակրեդիտացիոն ծրագրերը:

Հոսպիսային խնամքի շարժումը շարունակեց զարգանալ 90-ականներին՝ ներառվելով Veteran’s Benefit Pachkage- ի մեջ: Հետագայում հոսպիսներ ստեղծվեցին ԱՄՆ- ի 50 նահանգներում:

2003 –ին ԱՄՆ-ում հոսպիսային խնամք տրամադրվում էր շուրջ 3000 կառույցների միջոցով, և մատավորապես 950 000 հիվադների  և նրանց ընտանիքների համար(National Hospice and Palliative Care organization, 2004): Այս հիվանդների մոտավորապես կեսը ունեին չարորակ ուռուցքային ախտորոշում, իսկ մյուս կեսը ունեին այնպիսի ախտորոշումներ, ինչպիսիք են սրտային անբավարարվածություն, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, լյարդի և երիկամների հիվանդություններ և այլն:

Հոսպիսը բուժում է  ամբողջական անձին՝ ուշադրության կենտրոնում պահելով անձի  ոչ միայն ֆիզիկական կարիքները, այլ նաև հոգեսոցիալ, հոգևոր, հուզական կարիքները՝ փորձելով ստեղծել միջավայր, որը կաջակցի տերմինալ հիվանդին ապրել կյանքը հնարավորինս լիարժեք: Հիվանդը և նրա ընտանիքը հանդես են գալի որպես միասնություն խնամքի համար, և խնամքի պլանավորումը կառուցվում է նրանց կարիքների շուրջ: Համապատասխան ինտերդիսցիպլինար թիմը, որը ներառում է բժիշկ, բուժքույր, սոցիալական աշխատող, հոգեբան, համագործակցում է նաև այլ անձանց/մասնագետների հետ, ինչպիսիք են քահանան, կամավորը և այլն) խնամքի կոմպլեքսային պլան մշակելու համար:

Աղբյուր՝ STEPHEN R. CONNOR,JEFFREY LYCAN, AND. DONALD SCHUMACHER, INVOLVEMENT OF PSYCHOLOGISTS IN PSYCHOSOCIAL ASPECTS OF HOSPICE AND END-OF’LIFE CARE

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s