«Աջակցության ո՞ր տեսակն է իսկապես օգնում»: Հատված Կեն Ուիլբերի՝ «Երանություն և տոկունություն: Ոգեղենությունն ու ապաքինումը Տրեյա Կիլլամ Ուիլբերիկ յանքի և մահվան պատմության մեջ» գրքից

Հինգ տարի առաջ խոհանոցում նստած թեյում էի ընկերներիցս մեկի հետ, և նա ինձ պատմեց, որ դրանից մի քանի ամիս առաջ իր մոտ հայտնաբերվել է վահանաձև գեղձի քաղցկեղ: Ես պատմեցի նրան մորս մասին, նա հաստ աղիքի քաղցկեղ ուներ, տասնհինգ տարի առաջ նրան վիրահատեցին և այդ օրվանից ի վեր նա իրեն շատ լավ է զգում: Հետո ես պատմեցի բոլոր հնարավոր տեսությունների մասին, որ ես ու քույրերս մտածել էինք՝ բացատրելու համար, թե ինչու նա քաղցկեղ ունեցավ: Մենք շատ ունենիք տարբերակներ, դրանցից ամենասիրելին հետևյալն էր՝  նա չափազանց «շատ» էր մեր հոր կինն ու շատ քիչ՝ հենց ինքը: Եթե նա չլիներ անասնապահի կին, նա ավելի շատ բանջարեղենային սնունդ կուտեր՝ առանց կենդանական յուղերի, որոնք, ինչպես համարվում է, քաղցկեղածին են և կարող են հանգեցնել աղիների քաղցկեղի: Մեկ այլ տեսություն հանգում էր նրան, որ նրա ընտանիքում ընդունված չէր հույզերի արտահայտումը, դա նրանց շատ դժվար էր տրվում և դա էլ կարող էր հանգեցնել քաղցկեղի առաջացմանը: Անցնում էին տարիներ և մենք ավելի հանգիստ էինք զգում մեր առաջ քաշված տեսությունների և պատմությունների հետ: Ընկերս, որը երկար ժամանակ է՝ մտորում էր քաղցկեղի շուրջ, մի բան ասեց, որ ուղղակի ցնցեց ինձ:

  • Մի՞թե չես տենսում, թե ինչ ես անում,- ասաց նա,- դու վերաբերվում ես մորդ՝ իբրև օտար օբյեկտի, տեսություններ ես առաջ քաշում նրա շուրջ:

Նա բռնություն է դիտարկում այլ մարդկանց մասին քննադատություններ անելը: Ես դա գիտեմ: Երբ իմ ընկերները տարբեր գաղափարներ են քննարկում, թե ինչու ես քաղցկեղ ունեմ, ես ընկալում եմ դա որպես անքաղաքավարի ներխուժում իմ անձնական տարածք, իմ կյանք: Ես զգացողություն ունեմ, որ նրանց առաջնորդում է ոչ իմ մասին հոգ տանելու, կյանքիս դժվարին փուլում աջակցելու ցանկությունը: Նրանց տեսությունները այն են, ինչ նրանք անում են ինձ հետ, ոչ թե ինձ համար: Երևի այն միտքը, որ ես քաղցկեղ ունեմ, նրանց այնքան է վախեցնում, որ նրանք փորձում են գտնել բացատրություն, մեկնաբանություն, իմաստ, թե ինչու է դա ինձ հետ տեղի ունեցել:  Նրանք հորինում են տեսություններ, որպեսզի օգնեն ոչ թե ինձ, այլ  իրենք իրենց՝  ու դա ինձ մեծ ցավ է պատճառում:

Ես ապշած էի, երբեք չէի մտածել, թե մեր առաջ քաշած տեսություններն ինչ ապրումներ կարող են առաջացնել մորս մոտ: Չնայած մեզնից ոչ մեկը չէր պատմել նրան մեր տեսությունների մասին՝ ես վստահ եմ, որ նա զգում էր՝ դրանք ուղղակի կախված էին օդի մեջ: Իսկ այդպիսի միջավայրը դժվար թե տրամադրեր վստահություն,անկեղծություն,  աջակցություն խնդրելուն: Ես հանկարծ գիտակցեցի,որ այդպիսով ես անօգուտ էի դարձել մորս համար նրա կյանքի ճգնաժամային փուլում:

Այս դեպքն ինձ փոփոխությունների դրդեց. ես սկսեցի ավելի շատ ապրումակցել մարդկանց, ովքեր ապրում էին այս կամ այն հիվանդությամբ, սկսեցի ավելի հարգել իրենց անձնական տարածքը, ավելի բարի դարձա նրանց հանդեպ ու կորցրեցի վստահությունը վեր հանածս տեսությունների հանդեպ: Ես հասկացա, որ իմ առաջ քաշած տեսությունները միայն մասամբ են պայմանավորված՝  «դատավոր» լինելու ցանկությամբ, դրանք ավելի շատ  արտահակտում էին չարտաբերված վախը:Փոխարենը ասելու. «Ես անհանգստանում եմ քեզ համար, ինչպե՞ս կարող եմ օգնել քեզ» , իրականում ես ասում էի՝ «Ի՞նչն այնպես չես արել, ինչու՞մ էր քո սխալը, ինչու՞ պարտվեցիր, ինչպե՞ս պաշտպանեմ քեզ»:

Ես գիտակցեցի, որ ինձ առաջնորդում է չարտաբերված վախը,  թաքնված վախ, որը հենց դրդում է ինձ տարատեսակ պատմություններ հորինելուն, որտեղ աշխարհը շատ հասկանալի է կառուցված, իսկ մարդիկ կարող են վերահսկել ամեն ինչ:

Այս տարիների ընթացքում ես զրուցել եմ բազմաթիվ քաղցկեղով ապրող մարդկանց հետ, նրանց մեծամասնության ախտորոշումը վերջերս են արել: Սկզբում ես չգիտեի՝ ինչ խոսել նրանց հետ, փորձում էի իմ փորձի մասին պատմել, հետո հասկացա՝ հաճախ մարդիկ չեն ուզում դրա մասին լսել: Մի բան պարզվեց՝  մարդուն հնարավոր է աջակցություն ցուցաբերել միայն մի ճանապարհով՝ լսելով նրան, նրա պատմությունը:  Միայն այն ժամանակ, երբ ես լսեցի նրանց, ես հասկացա՝  ինչ էին նրանք փորձում փոխանցել ինձ, ինչի կարիք ունեն, ինչ խնդիրների են բախվում և ինչպիսի աջակցությունը կարող է օգտակար լինել  հենց այդ պահին, կյանքի այդ փուլում: Մարդկանց համար, ովքեր ապրում են այնպիսի կամակոր և  անկանխատեսելի հիվանդությամբ, ինչպիսին քաղցկեղն է, շատ կարևոր է լսելի լինելը, ուստի մենք պետք է սովորենք լսել նրանց, ականջ դնել նրանց կարիքներին:

Երբեմն, երբ մարդիկ կանգնած են բուժման ճանապարհի ընտրության առաջ, գուցե ունենան աջակցության կարիք՝ տեղեկատվության տեսքով: Մինչդեռ այն ժամանակ, երբ նրանք արդեն ընտրություն կատարել են, ամենայն հավանականությամբ նրանք կարիք չունեն այլ տարբերակների մասին մանրամասն տեղեկացվելու, դա կարող է շփոթենել նրանց, ընդհակառակը՝ այս փուլում թերևս նրանք առավելագույնս աջակցության կարիք ունեն անցնելու  բուժման ,  ապաքինման ճանապարհը, որ իրենք են ընտրել:

Սովորաբար բուժման ճանապարհի մասին որոշումները հեշտ չեն կայացվում, դրանք լինում են երկարատև մտորումների արդյունք: Ես մի բան եմ հասկացել. ես երբեք նախօրոք չեմ հասկանա,թե ինչ որոշում կկայացնեի այլ մարդու փոխարեն:  Այս ճշմարտությունն ինձ օգնեց անկեղծորեն աջակցել այլոց:

Ես վստահ եմ, որ ինքս ազդեցություն եմ ունեցել հիվանդությանս ձևավորման վրա, որ այդ ազդեցությունը գիտակցված և նպատակաուղղված չէր : Ես նաև վստահ եմ, որ հիմա գիտակցաբար և նպատակաուղղված ազդեցություն եմ ունենում առողջանալու և առողջությունս պահպանման վրա: Ես աշխատում եմ կենտրոնանալ նրա վրա, թե ինչ կարող եմ անել հիմա. անցյալը փորփրելը հեշտությամբ է վերածվում ինքնաքննադատության ու ինքնամեղադրանքների, որոնք խանգարում են գիտակից և  հավասարակշռված որոշումներ կայացնելուն ներկայումս: Բացի այդ,  ես գիտակցում եմ, որ կան բազմաթիվ այլ գործոններ, որոնք ենթակա չեն իմ գիտակցված կամ չգիտակցված կամքին: Փառք Աստծո, որ մենք բոլորս հանդիսանում ենք ինչ որ ավելի մեծ բանի մաս: Ինձ դուր է գալիս դրա գիտակցումը, թեկուզև դա նշանակում է, որ ես ավելի քիչ վերահսկողության հնարավորություն ունեմ:

Բացի այդ, մենք չափազանց շատ ենք փոխկապակցված միմյանց և շրջակա աշխարհի հետ, որպեսզի կարողանանք ուղղակի պնդել. «Դու ինքդ ես կառուցում քո իրականությունը»: Հավատը նրան, որ ես ինքս եմ կառուցում և վերահսկում իմ իրականությունը, իրականում ձգտում է ջնջել իմ կյանքից այն հարուստն ու բարդը, առեղծվածայինն ու օգնության հասնողը: Հանուն վերահսկողության՝ այս հավատը բացառում է փոխհարաբերությունների ողջ ցանցը, որոնք սնում են և՛ ինձ, և՛ մեզ բոլորիս:

Գաղափարը, որ մենք ինքներս ենք կառուցում մեր իրականությունը (հետևապես նաև մեր հիվանդությունները)կարևոր և անհրաժեշտ է, որովհետև այն ուղղումներ է մտցնում այն տեսության մեջ, որի համաձայն,  մենք բոլորս անվերապահորեն ենթարկվում ենք գերակա ուժերին, իսկ հիվանդություններն ուղղակի հասնում են մեր վրա արտաքինից: Բայց այդ, ճշգրտումները մեզ չպետք է շատ հեռու տանեն: Հաճախ դրանք վերածվում են ոչ ադեկվատ հակազդման՝ հիմնված պարզեցման վրա: Ավելի ճիշտ կլինի ասել՝ մենք ազդում ենք մեր իրականության վրա:  Դա ավելի մոտ է ճշմարտությանը, այդպես մենք տեղ ենք թողնում և՛ գիտակցական ջանքերի համար, և՛ արտաքին աշխարհի առեղծվածների համար:

Եթե ինձ ինչ որ մեկը հարցնում է. «Ինչու՞ ես որոշել քաղցկեղով հիվանդանալ», ինձ թվում  է՝ հարցնողը  եկել է ինչ-որ սրբերի աշխարհից, որտեղ բոլորը «լավն են», իսկ ես ՝  արատավոր: Այս հարցը  չի ենթադրում կառուցողական ինքնավերլուծություն: Մարդիկ, ովքեր ավելի նրբանկատորեն են վերաբերվում իրավիճակի բարդությանը, տալիս են հարցեր, որոնք ավելի աջակցող բնույթ են կրում՝ «Ինչպե՞ս ես որոշել «օգտագործել» քաղցկեղը»:

Ինձ ուրախացնում է նման հարցը, որովհետև այն օգնում է ինձ գիտակցել՝ թե ինչ կարող եմ ես անել հիմա, օգնում է զգալ սեփական ուժերը, աջակցությունը կողքից և դրականությամբ լցված նայել իրավիճակին: Այդպիսի հարց տվողները քաղցկեղի մեջ տեսնում են ոչ թե պատիժ ինչ-որ բան սխալ անելու համար, այլ իրավիճակ, որի համար պետք է ջանալ լուծում գտնել: Այդպես ես հավատում եմ իմ ուժերին:

Երբ ես խոսում եմ մարդու հետ ում վերջերս քաղցկեղ են ախտորոշել կամ մարդու հետ, ով արդեն հոգնել է դրա դեմ պայքարելուց, ես միշտ հիշեցնում եմ ինքս ինձ՝ նրան օգնելու համար պարտադիր չէ առաջարկել նրան հստակ մտահղացումներ կամ խորհուրդներ: Նրան լսելը արդեն աջակցություն է: Ինչ-որ բան տալը արդեն օգնություն է: Ես աշխատում եմ հուզականորեն բաց լինել նրանց առջև, հաղթահարել սեփական վախերն ու առնչվել նրանց վախերի հետ, մարդկային շփում հաստատել: Ես աշխատում եմ չենթարկվել նրանցից ինչ-որ բան պահանջելու գրավչությանը, անգամ այն, որ նրանք պայքարեն իրենց կյանքի համար, փոխեն իրենց և կան մահանան՝ մնալով գիտակից: Ես աշխատում եմ մարդկանց չբրդել այնտեղ, ուր ես կգնայի (կամ էլ ինձ թվում է, որ կգնայի, եթե նրանց տեղում լինեի): Աշխատում եմ չմոռանալ նաև իմ մտավախությունների մասին, որ մի օր գուցե հայտնվեմ նրանց տեղում: Ես պետք է մշտապես սովորեմ ընկերանալ հիվանդացած մարդկանց հետ, ոչ թե ընկալել հիվանդությունը որպես պարտություն: Ես աշխատում եմ վերաբերվել իմ անհաջողություններին, իմ թուլություններինն ու հիվանդություններին որպես առիթի՝լինելու ավելի  ապրումակցող  թե՛ ինքս իմ, թե՛ այլոց հանդեպ՝ միաժամանակ չմոռանալով, որ լուրջ բաներին չի կարելի չափազանց լուրջ վերաբերվել: Ես աշխատում եմ հիշել հոգեբանական և ոգեղեն բուժման միջոցների մասին, որոնք ապրումակցման են  հրավիրում ինձ՝ իրական ցավի և իրական տառապանքների հանդեպ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s