ՕԳՆԵՔ ԽՆԱՄԱՏԱՐՆԵՐԻՆ ՀՈԳ ՏԱՆԵԼ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ

Հանդիպումների, ստուգումների և իրենց սիրելիի քաղցկեղի ախտորոշմանն ու բուժմանը վերաբերող որոշումների հսկա հորձանուտում խնամատարները հաճախ կորցնում են իրենց ուղին և իրենց սեփական կարիքները։ «Խնամատարները կարող են իրենց չնկատված զգալ»,- ասում է Memorial Sloan Kettering քաղցկեղի կենտրոնի կլինիկական սոցիալական աշխատող Աննամմա Աբրահամ Քաբան։ «Այնինչ, նրանք առողջապահական համակարգի հիմնաքարն են հանդիսանում»։
«Խնամատարները արժևոր են մեր մշակույթի և մեր հաստատության համար», -ասում է կլինիկական սոցիալական աշխատող Լինդա Մեթյուն։ «Որպես ծառայություն մատուցողներ, մենք ուզում ենք քաջալերել, աջակցել, ցույց տալ խնամատարներին իրենց արժեքն ու ընդունել, թե որքան կարևոր են նրանք հիվանդի խնամքի համար»։
Աբրահամ Քաբան և Լինդա Մեթյուն առաջարկում են հետևյալ ստրատեգիաները, որոնք կօգնեն հաղթահարել խնամատարության որոշ դժվարությունները․

ԸՆԴՈՒՆԵՔ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Խնամատարությանն ուղեկցող սթրեսն անխուսափելի է։ Ընդունումը, որ դուք օգնության կարիք ունեք, առաջին քայլն է․ թույլ տվեք ձեզ օգնություն ստանալ։ «Ակնհայտ է, որ խնամատարները ամբողջովին տարված են իրենց սիրելիի խնամքով», – ասում է Աբրահամ Քաբան։ «Նրանք իսկապես մոտիվացված են և նվիրված։ Այնուամենայնիվ, նրանք կարող են խոչընդոտների բախվել իրենց սեփական խնամքի հարցում։ Ժամանակի, ռեսուրսների սղությունը, և երբեմն էլ հույսն ուրիշի վրա դնելու հետ կապված մեղքի զգացումը կարող է սահմանափակել խնամատարների՝ իրենց մասին հոգ տանելու կարողությունը»։
Կարևոր է ճանաչել այդ մեղքի զգացումը և չզգալ քննադատված՝ սեփական կարիքներն ունենալու համար։ «Օգնության ընդունումը անձնական ձախողման նշան չէ»,- ասում է նա։ «Եթե դուք ունեք ընտանիքի անդամներ և մտերիմներ, ովքեր ուզում են օգնել ձեզ և հարցնում են՝ ինչպես դա անել, ընդունեք նրանց առաջարկը։ Քննարկեք նրանց հետ, թե ինչով նրանք կարող են օգնել ինչպես ձեզ, այնպես էլ՝ հիվանդին»։
Սկսեք որոշակիացնելուց, թե ինչն է ձեզ ճնշում ամենաշատը․ «Դուք ուղղակի ուզում եք խոսել ինչ-որ մեկի հետ, թե՞ դուք սպառվել եք։ Դուք ուզում եք, որ ինչ-որ մեկն օգնի՞ երեխաների խնամքի հարցում: Այն կարող է ներառել ամենապրակտիկից մինչև ամենահուզական հարցեր», -ասում է Աբրահամ Քաբան։

ՍՏԵՂԾԵՔ ՍԱՀՄԱՆՆԵՐ

Ինֆորմացիայի ծավալը, որին անհրաժեշտ է տիրապետել, որոշումները, որոնք անհրաժեշտ է կայացնել, կարող է ստիպել խնամատարին զգալ ասես ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից, հատկապես, եթե նրանք արդեն որոշ ժամանակ խնամք են իրականացնում։ Կարևոր է ճանաչել սեփական սահմանափակումները՝ կամ առանձին ժամանակ սահմանելով սիրելիի խնամքի համար կամ դադար վերցնելով` հասկանալու համար, թե ինչու եք ձեզ ճնշված զգում։ Դա կարող է լինել նույնքան պարզ, որքան հանդիպումների նշանակումը ձեզ հարմար ժամերին՝ ձեզ առաջարկվող տարբերակներին հարմարվելու փոխարեն։
«Դա սահմանափակումներ դնելու մասին է, ինչը կարող է դժվար լինել իրականացնել»,- ասում է Աբրահամ Քաբան։ «Դա ինքներդ ձեզ ասելն է, որ դուք իրավունք ունեք սահմաններ ունենալ»:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՓՆՏՐԵՔ ՄՅՈՒՍ ԽՆԱՄԱՏԱՐՆԵՐԻ ՄՈՏ

Նմանատիպ իրավիճակում հայտնված մարդկանց հետ խոսելը կարող է հսկայական օգնություն լինել։ Հաճախումը աջակցության խմբերը խնամատարներին լսված լինելու հնարավորություն են տալիս․ «Դա մի վայր է, որտեղ նրանք կարող են կիսել այն ամենը, ինչը կարիք ունեին կիսելու՝ առանց քննաադատված լինելու զգացողության», -ասում է Մեթյուն։
Քննարկվող թեմաները ներառում են ամեն ինչ՝ սկսած խնամատարի մեկուսացվածության և մեղքի զգացումից մինչև դերերի փոփոխումը, որը կարող է ի հայտ գալ, օրինակ երբ երեխան է խնամում իր ծնողին։ Մյուս խնամատարները հասկանում են, թե որքան շատ հույզեր կան միախառնված՝ ներառյալ դրական հույզերը։ Այս խմբերը նաև լավ հարթակ են դժվար կամ համալիր քննարկումների համար այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են ֆինանսական դժվարությունները, էքզիստենցիալ և իմաստի որոնման խնդիրները։ «Մասնակիցները խոսում են իրական խնդիրների մասին», -ասում է Մեթյուն։ «Երբ նրանք ի վիճակի են լինում խոսել դրանց մասին այլ խնամատարների հետ, դա պակաս սարսափելի է դառնում»։

ՄԻ ԽՈՒՍԱՓԵՔ ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ

Ստանալով աջակցություն մյուս խնամատարներից, փորձեք լուրջ զրույցներ ունենալ ձեր սիրելիի հետ, եթե նա պատրաստ է դրան։ «Նախաձեռնեք զրույցներ կյանքի որակի, վերակենդանացումից հրաժարվելու կամ երեխաներին հիվանդության ընթացքից տեղեկացնելու մասին հիվանդի պատկերացումների շուրջ», -ասում է Մեթյուն։
Եթե ձեր սիրելին բախվել է մետաստատիկ ախտորոշման հետ կամ հիվանդության վերջին փուլում է գտնվում (և պատրաստ է զգում անդրադառնալ դրանց), նրա վերջին ցանկությունների քննարկումը կարող է օգնել նվազեցնել տագնապը բոլորի համար։ «Նման խոսակցություն ունենալը նորմալ է»,- ասում է Աբրահամ Քաբան։ «Դուք ձեր հարազատի համար անտեղի սթրեսի պատճառ չեք դառնա։ Նա նույնպես արդեն իսկ մտածում էր այդ մասին։»

ՓՈՐՁԵՔ ԿԱՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՃՈՒՅՔԻ ՊԱՀԵՐ ՍՏԵՂԾԵԼ

«Որքան էլ որ կարևոր են այդ ծանր քննարկումները, նաև կարևոր է գիտակցել խնամատարության դրական ասպեկտները, ինչպես օրինակ հիվանդի հետ ձեր հարաբերությունների խորացումը, ամրությունը, որ դուք ձեռք եք բերում փորձությունների միջով անցնելիս, և ձեր սեփական անձնային աճը», -ասում է Մեթյուն։
Վերջապես, գիտակցեք ձեր մտքերը, որոնք կարող են շեղել ձեզ ներկայից․«Ես կոչում եմ դա շաղակրատություն», -ասում է Աբրահամ Քաբան։ «Եղեք իրազեկ ձեր գլխում վազող հազարավոր մտքերից, որովհետև նրանք կարող են գողանալ ձեզ ներկա պահն ապրելուց»։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s