Պալիատիվ խնամքը կարող է այրել քեզ կամ Պալիատիվ խնամքը կարող է կանխարգելել հուզական այրումը

Մաս 1․ Պալիատիվ խնամքը կարող է այրել քեզ

Այսօր այն հուզականորեն ցամաքեցնող օրերից մե՞կն էր։
Դու գիտես այն օրերը, երբ ընտանեկան հանդիպումները լավ չեն գնում։ Ու դա հենց այն է, ինչ զգում ես, երբ քեզ ներկայացնելուց անմիջապես հետո թոռը հետաքրքրվում է, թե ինչու ոչ մի իրավաբան ներկա չէ հանդիպմանը։
Այն օրերից մեկը, երբ դու փորձում ես օգնել ինչ-որ մեկին, ով լրջորեն հիվանդ է ու մահանում է։ Երբեմն դա հուզական տեսանկյունից ավելի դժվար է անել, որովհետև նրանք մոտ են քեզ տարիքով՝ հիշեցնելով, որ քաղցկեղն ու ողբերգությունները ոչինչ չեն ճանաչում։ Այս ամենին եթե գումարենք իրավիճակ,  երբ դու փորձում ես օգնել ուրիշներին, մինչդեռ միաժամանակ փորձում ես խնամել ընկերոջը կամ սիրելիին, ով լրջորեն հիվանդ է, այս ամենը կարող է ջախջախիչ լինել։
Անկեղծ ասած, հուզականորեն սպառվելու վախը ինձ ստիպեց տատանվել մինչ որոշելս՝ պալիատիվ բժշկության ոլորտում կարիերա ստեղծելը ինձ համար ճիշտ կլինի։
Ես մի անգամ լսեցի պալիատիվ խնամքի առաջամարտիկ Դեվիդ Ուեյզմանի խոսքը․ « Ես սահման ունեմ օրական բարդ ընտանիքների հետ հանդիպումների, որոնց կարող եմ մասնակցել․ այդ սահմանը չորսն է»։ Տարբերություն չկա որքան կոփված ես դու, բարդ դեպքերը քո հախից կգան։ Մասնագիտական կարիերայի սկզբնամասում լինելը միանշանակ դնում է քեզ այրման ավելի բարձր ռիսկի տակ։ Բազմիցս փոփոխություններ ենք արել ճգնաժամում գտնվող ուսանողների կլինիկական ռոտացիոն իրավիճակում, որպեսզի հնարավոր դարձնենք մի փոքր հանգիստը, վերալիցքավորումն ու ուշադրության վերաբաշխումը։

Այրում – ֆիզիկական և հուզական ուժի կամ մոտիվացիայի հյուծում՝ որպես արդյունք երկարատև սթրեսի ու ֆրուստրացիայի

Ապա, ինչո՞ւ ենք մենք զբաղվում պալիատիվ խնամքով։

Պալիատիվ խնամքը կարող է լինել շնորհակալ աշխատանք, երբ դուք կարող եք աշխատել որպես թիմ, որպեսզի օգնեք հիվանդներին և նրանց ընտանիքներին նրանց կյանքի ճգնաժամային պահերին։

Երբ պալիատիվ խնամքի պահանջներն աճում են, ինչպե՞ս ենք մենք հոգ տանում ինքներս մեր մասին, որպեսզի շարունակենք անել այն, ինչ անում ենք։

Ինքնախնամքի ռազմավարությունները այս խորաթափանց հոդվածի ուշադրության կենտրոնում են։ Ինքնախնամքի կարևորագույն ռազմավարություն է հավասարակշռության պահպանումը մասնագիտական և անձնական ոլորտներում։ Բարեկեցության անիվը անդրադառնում է հետևյալ չափումերին․ ֆիզիկական, ինտելեկտուալ, հուզական, հոգևոր, սոցիալական և մասնագիտական։Wellness+Wheel

Մյուս կողմից ծանոթացեք երկրորդ նկարին, որ պատկերում է խախտված հավասարակշռությամբ անիվը։

Բարեկեցության պատկերված անիվը այն մարդու ինքնազգացողության պատկերն է, ով կպչուն ձևով տարված է բարեկեցության մասնագիտական կողմով։ Նա ներգրավված է մասնագիտական գործունեությունում այն մակարդակի, որ քիչ ժամանակ է մնում բարեկեցության այլ չափումների տարրերին մասնկացելու համար։

out+of+balance+Wellness+Wheel

Ինքնախնամքի խորհուրդներ

Անձնական․ առաջնահերթություններ սահմանել ընտանեկան և ընկերական մտերմիկ հարաբերությունների համար, ունենալ առողջ ապրելակերպ (օրինակ՝ հավասարակշռված սննդակարգ, ադեկվատ քուն և վարժություններ), հանգստի ժամանակ հատկացնել (արձակուրդնե՜ր) և զբաղվել հոբբիներով։

Մասնագիտական․ հաճախ ինքնագիտակցել ինքներս մեզ, սահմաններ դնել, ստեղծել գործընկերների/հավասարակիցների համայնք, բարելավել հաղորդակցությունը և կիրառել ռեֆլեքսիվ գրառումները։

Ինքնախնամքի ավելի շատ ռազմավարությունների համար դիտեք տեսանյութը(անգլ․)․

«Մենք բոլորս պայքարում ենք հանուն ինքնախնամքի ձևի, երբ մենք ներգրավված ենք մեր ընտանիքների կյանքում ու ընդգրկված ենք մեր մասնագիտական կյանքերում», – Ջեյն դե Լիմա Թմաս։

«Այսօր սկսե՛ք անել մի բան՝ Ձեր կարողությունների սահմաններում, Ձեր մասին հոգ տանելու ուղղությամբ»,- Վ․ Ջ․ Պերիյակոիլ

Մաս 2. Պալիատիվ խնամքը կանխարգելում է այրումը

Հետաքրքրաշարժ է, որ Աջակցող ուռուցքաբանության նույն համարում է նաև Սարա Մուգալիանի և նրա կոլեգաների հոդվածը, որ քննարկում է այրման հետ կապված գործոնները ուռուցքաբանության մասնագետնների մոտ։ ԱՄՆ-ի տարածքում ուռուցքաբանության մասնագետները լրացրել են հարցարաններ, որ գնահատել են նրանց այրման մակարդակը։  Այրման տարածվածությունը բարձր էր․ ուռուքաբանության մասնագետների կեսից ավելին հայտնել են այրման մասին առնվազն 3 ոլորտներում։ Մասնագետները, որ ստացել են բարձրորակ պալիատիվ խնամքի կրթություն (Ուսուցում օպիոիդների կառավարման, հոսպիսի չափանիշների և խնամքի քննարկումների նպատակների մասին) հաղորդել են նվազ այրման մասին։

Ինքնախնամքի ի՞նչ ծրագրեր ունես դու։

Ծանոթագրություններ

1. Sanchez-Reilly S, Morrison L, Carey E, et al. Caring for oneself to care for others: physicians and their self-care (OPEN ACCESS). The Journal of Supportive Oncology 2013;11:75-81։ Վերցված է Հունիսի 4-ին, 2013թ․։  

2. Vanderbilt University. Wellness Wheel. Wellness Resource Center։ Վերցված է Հունիսի 4-ին, 2013թ․։

3. Mougalian, SS; Lessen,  DS, Levine, RL, et al  Palliative care training and associationswith burnout in oncology fellows (OPEN ACCESS). The Journal of Supportive Oncology 2013;11:75-81։ Վերցված է Հունիսի 4-ին, 2013թ․։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s