Ջիմմի Հոլլանդը քննարկում է Հոգեուռուցքաբանության ոլորտի կարիքները (2004թ.)

Ջիմմի Հոլլանդին հաճախ դիտարկում են որպես հոգեուռուցքաբանության Ջիմմի Հոլլանդ«մայր»: 26 տարի շարունակ լինելով Նյու-Յորքի Սլոան-Քեթերինգ Քաղցկեղի Կենտրոնի Հոգեբուժության և Վարքային Գիտությունների Բաժնի նախագահ ՝ այժմ Հոլլանդը ուղղորդում է ոլորտի զարգացումը ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: Նրա նպատակն է վարքային խնամքը դարձնել ավելի հասանելի և զարգացնել ոլորտի հետազոտական ակտիվությունը:

 
-Ինչպե՞ս մուտք գործեցիք հոգեուռուցքաբանության դաշտ:

Ես հոգեբուժության ոլորտում էի, բայց զգում էի, որ չափազանց հետաքրքրված եմ՝ ինչպես են հոգեբանորեն «առողջ» մարդիկ բախվում աղետալի իրավիճակների, ինչպիսիք են ծանր հիվանդությունները: Դրանից հետո ես ամուսնացա և հիմնականում տանն էի՝ երեխաներիս հետ: Ամուսինս՝ Ջիմը, ով այդ ժամանակ Քաղցկեղի և Լեյկիմիայի Բ Խմբի նախագահն էր, մեր տուն էր հրավիրում իր գործընկերներին և իրենք զրուցում էին բուժման ձևերի մասին: Եվ ինձ մոտ հարց էր ծագում՝ ինչպես են զգում հիվանդներրը այս ամենի հետ կապված: Իսկ նրանք պատասխանում էին, թե իրենք չունեն ժամանակ խոսելու նրա մասին, թե ինչ են զգում հիվանդները: Այդ ժամանակ ես երդվել էի, որ երբ երեխաներս մեծանան, և ես ունենամ ավելի շատ ժամանակ, անպայման կփորձեմ հասկանալ դա:

Այդ ժամանակ քաղցկեղով հիվանդ մարդկանց հոգեկան առողջության հետ կապված ոչ մի ուսումնասիրություն կամ որևէ տեսակի շարժ չկար: Եվ երբ ես եկա Մեմորիալ, ես կարողացա հիմնել ԱՄՆ-ում և հավանաբար ամբողջ աշխարհում առաջին ակադեմիական ծառայությունը քաղցկեցի կենտրոնում:

Մոտավորապես 70-ականներինԱՄՆ-ում մենք սկսեցինք ականատես լինել քաղցկեղի արդյունավետ բուժման ձևերին, սկսեցինք տենել՝ ինչպես է քաղցկեղը բուժվում, և աստիճանաբար սկսեցինք մարդկանց հայտնել իրենց ախտորոշումը և բուժման տարբերակները: Տաբուն և խարանը քաղցկեղի շուրջ բավականաչափ նվազել էր, ինչը թույլ էր տալիս ԽՈՍԵԼ քաղցկեղի մասին: Սկսեցին գրքեր գրվել քաղցկեղի մասին: Մենք տեսանք Մարգարիտա Ռոքֆելլերին և Բեթի Ֆորդին՝ որպես հանրային դեմքեր, ովքեր հայտարարեցին իրենց՝ կրծքագեղձի քաղցկեղ ունենալու մասիւն: Սրանք արտասովոր փոփոխություններ էին: Մենք այդ ժամանակ կարողացանք ստեղծել հոգեբանության մասնագիտացում, որովհետև կարող էինք հարցնել մարդկանց. «Ինչպե՞ս ես զգում սրա հետ կապված»:

Դուք այս ոլորտում եք 25 տարուց ավելի, ինչպիսի՞ նշանակալի փոփոխությունների եք ականատես եղել այս ընթացքում:

Կարծում եմ՝ հսկայական փոփոխություն է առկա քաղցկեղի խնամքի մշակույթի մեջ: Ավելի շատ է ընդունված մոտեցումը ըստ որի քաղցկեղով հիվանդ անձի խնամքը պետք է կրի թիմային բնույթ: Այսօր կա գիտակցում, որ թիմի յուրաքանչյուր անդամ՝ բուժքույրը, սոցիալական աշխատողը, հոգեկան առողջության մասնագետը, քահանան և այլոք, բոլորը ունեն տարբեր և նշանակալի դերեր հիվանդի խնամքի գործում:

Մինչ այժմ էլ մենք բախվում ենք հոգեկան առողջության հետ կապված ստիգմային և դրան հետևող տաբուներին: Մինչ այժմ էլ կա այն զգացողությունը, որ եթե դու ունես հիվադնություն, պիտի ուժող լինես, և եթե դու ունես հոգեբանական աջակցության կարիք, ուրեմն դու թույլ ես կամ այնքան ուժեղ չես, որ դիմակայես սթրեսին կամ ցավին: Չնայած այդ վերավերմունքը աստիճանաբար նվազում է, այնուամենայնիվ որոշ հիվանդների հետ է պահում հոգեբանական աջակացության դիմելուց:

-Դուք նշեցիք որ քաղցկեղի խնամքը թիմային գործընթաց է: Արդյո՞ք ուռուցքաբանները ընդունում են հոգեուռուցքաբանության դերն ու արժեքը:

-Կարծում եմ՝ այո: Եթե հիվանդը ունենում է դեպրեսիվ կամ տագնապային ախտանշաններ կամ ունենում է խնդիրներ, որոնք դժվարեցնում են բուժման ընթացքը, կարծում եմ, մեծամասամբ ուռուցքաբանները կներգրավեն հոգեսոցիալ թիմի անդամին՝ համապատասխան միջամտության համար:

Ոչ բոլոր կառույցները կամ օնկոլոգները կարող են իրենց թույլ տալ հոգեկան առողջության մասնագետ ունենալու շքեղությունը, բայց մենք զարգացման ընթացքի մեջ ենք, Ամերիկյան Հոգեսոցիալ Օնկոլոգիայի Միության միջոցով մենք փորձում ենք զարգացնել աջակցության ուղղություն, որի միջոցով կարող ենք գտնել համապատասխան մասնագետների երկրի տարբեր հատվածներում:

-Որո՞նք են եղել այն խոչընդոտները, որոնց բախվել է դաշտը այս ընթացքում:

-Կարծում եմ՝ ամենամեծ խոչընդոտը վերաբերմունքային բնույթ ունի. գաղափարը, որ հոգեկան առողջությունը տեղ չունի քաղցկեղի խնամքի մեջ:Մենք ստիպված էինք ապացուցելու, որ դրա դերը առկա է, և որ դա դյուրացնում է ուռուցքաբանների թիմի աշխատանքը՝ հիվանդի խնամքի գործում: Մենք պետք է այս դաշտում ընդունելի դարձնեինք գաղափարը, որ հիվանդների կյանքի որակը նույնքան առանցքային է, ինչքան խնամքի մյուս ասպեկտները: Իսկ կյանքի որակ ասելով՝ հասկանում ենք անձի գործառնականությունը ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական, սեռական ոլորտներում: Մենք հավանաբար առաջինն էինք, ովքեր փորձեցին չափել կյանքի որակը: Եվ մենք շարունակելու ենք պայքարել հոգեկան առողջության հավասարության համար, քանի որ, երբ մարդիկ ֆիզիկապես հիվանդ են, բախվում են որոշակի խնդիրների, և հոգեբանական աշխատանքի հասանելիությունը առանցքային է, և այն պետք է դառնա բժշկական ապահովագրության պարտադիր մաս, և շատ կարևոր է, որ հոգեբանական/հոգեբուժական աջակցությունը լինի հիվանդի խնամքի մաս հենց հիվանդանոցի ներսում:

-Ինչու՞ են կլինիկական ուղեցույցները համարվում այդքան կարևոր:

-Թերևս գոյություն չունի որևէ կառույց, որը կվերահսկի հոգեբանական աջակցության ծառայությունը: Մենք ստեղծել ենք ուղեցույցներ դիսթրեսի կարգավորման համար, և սա սկիզբ էր հաստատելու այն սպասելիքը, որ հոգեբանական խնամքը լիարժեք խնամքի մաս է հանդիսանում: Այդ ելակետը ունենալուց հետո մենք կարող էինք մասնագետներին ուղղորդել՝ ադեքվատ հոգեսոցիալ ծառայություն տրամադրելու համար:

-Որո՞նք հիմնական խոչընդոտները ԱՄՆ –ում քաղցկեղով հիվանդ անձանց ադեքվատ հոգեսոցիալ ծառայություն տրամադրելու համար:

-Ամենամեծ խոչընդոտը ադեքվատ փոխհատուցման, վճարման համակարգն է: Ուռուցքաբանները, ովքեր ցանկանում են թիմում հոգեբանների հետ աշխատել, ստիպված են փորձել գումար գտնել հոգեբանների համար, մինչդեռ իրենց եկամտի աղբյուրը գոյանում է ծառայությունների փոխհատուցման հաշվին: Իսկ դա բնականաբար բավարար ռեսուրս չէ հոգեբանական ծառայությունների համար, մեր նպատակն է, որ այդ ծառայությունը լինի քաղցկեղի ամբողջական խնամքի մաս, և վճարվի նուն կերպ, ինչպես մյուս ծառայությունների համար:

Ի՞նչ է տեղի ունենում միջազգային մակարդակում:

Մենք ստեղծեցինք Հոգեուռուցքաբանության Միջազգային Միությունը 1984 թ.-ին : Մենք խնդրագիր ենք ներկայացրել Առողջության Համաշխարհային կազմակերպությանը դիտարկել միությունը որպես ոչ կառավարական հասարակական կազմակերպություն: ԱՀԿ-ի հետ մեր առաջին ծրագիրը վերաբերում էր քաղցկեղի խնամքի հոգեսցիալ ասպեկտի մասին ուղեցույցի մշակմանը:

Կուզենայի՞ք ավելացնել ինչ-որ բան:

-Կցանկանայի ասել, որ առկա է վերապատրասումների հսկայական անհրաժեշտություն այս ոլորտում:

Այժմ, երբ մենք հարաբերականորեն հաղթահարել ենք վերաբերմունքային խոչընդոտները, առկա է հսկայական աշխատանք իրագործելու կարիք: Մենք ունենք

մեծ հնարավորություններ թռիչքային քայլեր անելու՝ առավել արդյունավետ ու հստակ, վալիդացված ուսումնասիրություններով և ապասուցողական փորձով ուղեցույցներ ստեղծելու ուղղությամբ:

Read English original here.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s